Խորհուրդներ ամառային արշավների համար Activity.am-ից

✴️ Ձեզ հետ բավականաչափ ջուր վերցրեք, քանի որ հատկապես ամառային արշավի ժամանակ Ձեր օրգանիզմը մեծ քանակությամբ հեղուկ է կորցնում։
✴️Արևապաշտպանություն։ Արևապաշտպան քսուկը պետք է կրել ամբողջ տարին, բայց հատկապես ամռանը, քանի որ ջերմաստիճանը կարող է շատ բարձր լինել, և դուք ավելի շատ ժամանակ կանցկացնեք արևի ուղիղ ճառագայթների տակ: Օգտագործել 30 SPF կամ ավել արևապաշտպան քսուկներ, մի մոռացեք այն թարմացնել երկու ժամը մեկ:
✴️Պլանավորեք ամառային արշավը օրվա ավելի հանգիստ ժամերին։
Սովորաբար ավելի հանգիստ ժամերը օրվա առաջինն կեսն են և երեկոյան: Այս ժամերին զբոսնելը նաև օգնում է ձեզ խուսափել կեսօրվա արևից, երբ ջերմաստիճանը հասնում է իր գագաթնակետին:
✴️Կրեք համապատասխան հագուստ։ Ստուգեք եղանակը նախապետր, որպեսզի իմանաք, ինչ հագնել: Ընդհանուր առմամբ, ձեզ հարկավոր է թեթև, շնչող հագուստ, որը կօգնի հեռացնել քրտինքը ձեր մաշկից: Անսպասելի անձրևի դեպքում խորհուրդ ենք տալիս միշտ ձեզ հետ վերցնել մի փոքրիկ անջրանցիկ բաճկոն, դրանք թեթև են և շատ կոմպակտ:
✴️Ձեր կոշիկները նույնպես պետք է լինեն թեթև: Ամառային ամիսներին մի զույգ թեթև քայլելու կոշիկները կամ արշավային կոշիկները կօգնեն ձեր ոտքերին շնչել, թույլ չեն տա որ ձեր ոտքերը վնասվեն:
https://activity.am/
Վերադարձ դեպի բլոգ

Թողնել մեկնաբանություն

Խնդրում ենք նկատի ունենալ, որ մեկնաբանությունները պետք է հաստատվեն նախքան դրանց հրապարակելը: