Առաքում
Ե՞րբ է հնարավոր առաքումը
Առաքումը իրականացվում է գնումից հետո
Երևան քաղաքում առաքումը իրականացվում է ՄԵԿ աշխատանքային օրվա ընթացքում։
Հայաստանի Հանրապետության այլ մարզերում առաքման ժամկետները նախապես ճշտվում է գնորդի հետ։
Առաքման ժամերն են յուրաքանչյուր օր `ժամը 10:00-ից 20:00-ը, շաբաթ օրը` 10:00-ից՝ 14:00. կիրակի օրերին առաքում չի իրականացվում:
Ուշադրություն. սխալ հեռախոսահամարը, ոչ ճշգրիտ կամ թերի հասցեն կարող են ուշացման պատճառ հանդիսանալ: Խնդրում ենք պատվերը գրանցելիս և հաստատելիս՝ ուշադիր ստուգել անձնական տվյալները, որոնց գաղտնիությունը երաշխավորված է:
Առաքման կանոններ
Առաքման պահին Ձեզ կտրվեն գնումների համար անհրաժեշտ բոլոր ուղեկցող փաստաթղթերը, ինչպես նաև երաշխիքային քարտ, եթե ապրանքն ունի երաշխիքային սպասարկում: Իրավաբանական անձանց կողմից գնում կատարելիս՝ կտրվի հաշիվ-ապրանքագիր, ինչպես նաև հաշիվ-ապրանքագրի մեր օրինակը, որը պետք է կնքվի և հաստատվի Ձեր կազմակերպության կողմից:
Ուշադրություն. պատվիրված ապրանքներն ընդունելիս՝ ստուգե՛ք ապրանքի ամբողջականությունը, ֆունկցիոնալությունը, առաքված ապրանքի համապատասխանությունը կայքում առկա նկարագրությանը։ Ստուգե՛ք նաև ապրանքների արտաքին տեսքը՝ մեխանիկական վնասների առկայությունը բացառելու համար:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Եթե պատվիրված և առաքված ապրանքներից որևէ մեկը չի ընդունվում և ամբողջը ետ է վերադարձվում, ապա առաքման համար գանձվում է 2000 դրամ