Նախնական պատվեր
Նախնական Պատվեր
Եթե ապրանքի վրա առկա է «Պատվերով» տարբերանշանը, ապա այդ ապրանքը կարող եք պատվիրել, եվ այն կներկրվի Ձեզ համար։ «Պատվերով» տարբերանշանով ապրանքներ պատվիրելու դեպքում այն Ձեզ կտրամադրվի 7-10 աշխատանքային օրվա ընթացքում։ «Պատվերով» ապրանքներն ընկերության պահեստ հասնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում մեր աշխատակիցը տեղեկացնում է Ձեզ պատվիրված ապրանքի ժամանելու մասին եվ պայմանավորվում է առաքման ժամկետների վերաբերյալ։
«Պատվերով» ապրանքների համար վճարումը
«Պատվերով» ապրանքների պատվիրման դեպքում վճարվում է ոչ միայն կայքում նշված ապրանքի արժեքը, այլ նաև ներկրման տրանսպորտային արժեքը։ Ներկրման տրանսպորտային արժեքը հաշվարկվում է մինչև 0.5 կգ ապրանքի համար 900 դրամ, 0.5-ից 1կգ-ի համար 1800 դրամ եվ յուրաքանչյուր հաջորդ կգ համար 1800 դրամ։ Կիլոգրամը չլրանալու դեպքում, գումարը հաշվարկվում է կիլոգրամի արժեքով: Օրինակ, եթե պատվիրում եք 1 կգ 450 գրամ, ապա տրանսպորտային արժեքը կազմում է 3600 դրամ
«Պատվերով» տարբերանշանով ապրանքների եվ տրանսպորտային արժեքի վճարումն իրականացվում է նախապես, որով հավաստվում է, որ պատվերը տրված է։ Վճարումն իրականացվում է առցանց, նույն եղանակով ինչ առկա ապրանքի համար։