Գաղտնիության քաղաքականություն

  1. Ընդհանուր դրույթներ

Սույն կայքի իրավատեր «Ակտիվիտի․էյէմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, («Ընկերություն») հետևում է սույն կայքում («Կայք») օգտատերերից («Օգտատերեր») Կայքի միջոցով ստացվող անձնական տվյալների գաղտնիության պաշտպանությանն ուղղված քաղաքականության իրականացմանը: Գաղտնիության վերաբերյալ սույն քաղաքականությունը սահմանում է, թե անձնական ինչպիսի տեղեկություններ («Անձնական տվյալներ») կարող է ստանալ Ընկերությունը Կայքի միջոցով և ինչպես կարող է օգտագործել Օգտատերերի անձնական տվյալները:

  1. Անձնական տեղեկություններ

Ընկերությունը հավաքում է Օգտատերերի անձնական տեղեկատվությունը ԲԱՑԱՌԱՊԵՍ այն դեպքերում, երբ նրանք ընկերության կողմից ծառայություններ ստանալու նպատակով տրամադրում են նշված տվյալները կամավոր կերպով: Եթե Դուք չեք ցանկանում, որ Ձեր Անձնական տվյալները մշակվեն, խնդրում ենք չտրամադրել դրանք:

  1. Անձնական տվյալների մշակումը

Տրամադրելով Ձեր Անձնական տվյալները՝ Դուք Ընկերությանը տալիս եք Ձեր համաձայնությունն ու թույլտվությունը՝ մշակել դրանք հետևյալ կերպ.

- Ընկերությունն իրականացնում է Անձնական տվյալների մշակում՝ հավաքագրման, պահպանման, համակարգման, կուտակման, պարզաբանման, փոփոխման, օգտագործման ճանապարհով: Ընկերությունը նպատակ չունի և չի իրականացնի Անձնական տվյալները երրորդ անձանց վաճառելու կամ տրամադրելու գործողություններ։

- Ընկերությունը չի փոխանցի Անձնական տվյալները որևէ այլ, երրորդ անձանց, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված և/կամ այն դեպքերի, երբ Դուք նախապես տեղեկացվել եք այդ մասին և տվել եք Ձեր համաձայնությունը:

- Ընկերությունը հավաքում և պահում է սույն կայքի միջոցով ծառայություն ստացած Օգտատերերի Անձնական տվյալները պատվիրված ծառայությունը մատուցելու օրվանից 3 (երեք) օրացուցային տարի ժամկետով, որի ավարտից հետո դրանք ենթակա են ոչնչացման:

  1. Ավտոմատ կերպով հավաքվող տեղեկություններ

Որոշ դեպքերում, երբ Դուք մուտք եք գործում Կայք, Ընկերությունը կարող է ավտոմատ կերպով (այսինքն, առանց Ձեր կայքում գրանցվելու) ստանալ տեխնիկական տեղեկատվություն, որը չի հանդիսանում Անձնական տվյալ: Նման տեխնիկական տեղեկությունները ներառում են ինտերնետ-բրաուզերի տեսակը, օպերացիոն համակարգի տեսակը և այն վեբ կայքի դոմեյն անվանումը, որից Դուք մուտք եք գործել Կայք։

  1. Ձեր համակարգչում ավտոմատ կերպով ներդրվող տեղեկատվություն - Cookies

Երբ մուտք եք գործում սույն Կայք, Ընկերությունը կարող է Ձեր համակարգչում որոշ տեղեկատվություն պահպանել: Այդ տեղեկատվությունը “Cookies”-ի տեսքով է (փոքրածավալ տեղեկատվությամբ ֆայլեր են, որոնք Ձեր այցելած կայքերից փոխանցվում են անհատական համակարգչի կոշտ սկավառակի վրա) կամ դրանց նման են և կարող են օգտակար լինել տարբեր խնդիրների լուծման ժամանակ: Օրինակ՝ “Cookies”-ները օգնում են այնպես կարգավորել կայքը, որ այն մաքսիմալ համապատասխանի Ձեր պահանջներին և հետաքրքրություններին։ Հիմնականում ինտերնետ բրաուզերների օգնությամբ Դուք կարող եք կոշտ սկավառակից ջնջել “Cookies”-ները, արգելափակել դրանց ստացումը կամ ծանուցում ստանալ, որ դրանք գրանցվեն Ձեր համակարգչում: Խնդրում ենք կարդալ Ձեր Ինտերնետ բրաուզերի օգտագործման ուղեցույցը այս ֆունկցիաների մասին լրացուցիչ տեղեկատվության համար:

  1. Հետադարձ կապ

Անձնական տվյալները պաշտպանելու վերաբերյալ ցանկացած հարց, մեկնաբանություն և բողոք, ինչպես նաև փոփոխություն կատարելու, անհատական տվյալները շտկելու կամ անհատական տվյալների վերամշակման համաձայնության մասին ծանուցումները կարող եք ուղարկել ԿԱՊ էջում հաղորդագրություն ուղարկելու միջոցով: